SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունիսի 14-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: ժամը 15:50-ի սահմաններում ոստիկանության Տաշիրի բաժին ահազանգ է ստացվել Ձյունաշող բնակավայրի բնակիչ, 27-ամյա Էդուարդ Գրիգորյանից, ով հայտնել է, որ ժամը 15:40-ի սահմաններում Ձյունաշող գյուղին հարակից դաշտավայրում տղամարդու դի կա:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է մեկնել ոստիկանության Տաշիրի բաժնի օպերաստիվ խումբը՝ բաժնի պետի տեղակալի գխավորությամբ: Ոստիկանները պարզել են, որ մահացածը Լոռու մարզի բնակիչ, 71-ամյա Վագիֆ Սարկիսովն էր:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում:




