Գլխավոր Մարզեր ԼՈՌԻ Շնողի բնակիչը կորցրել է մեքենայի կառավարումը, բախվել գազատար խողովակին և կողաշրջվել․ նա...

Շնողի բնակիչը կորցրել է մեքենայի կառավարումը, բախվել գազատար խողովակին և կողաշրջվել․ նա տեղում մահացել է (լուսանկարներ)

0

2021թ. հունիսի 16-ին` ժամը 00:45-ի սահմաններում, Լոռու մարզի Շնող բնակավայրի բնակիչն իր կողմից վարվող «Վոլկսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենայով LT-16 միջպետական ավտոճանապարհով երթևեկելիս կորցրել է ավտոմեքենայի կառավարումը, դուրս է եկել ճանապարհի բանուկ մասից, բախվել է գազատար խողովակին և կողաշրջվել, ինչի հետևանքով վերջինս տեղում մահացել է, իսկ ուղևորը, մարմնական վնասվածքներով, տեղափոխվել է «Նոյեմբերյանի բժշկական կենտրոն»:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Նոյեմբերյանի քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:

ՔՅ-ն տեղեկացնում է, որ կատարվել են դեպքի վայրի, տրանսպորտային միջոցի զննություններ, ինչպես նաև՝ դիակի արտաքին զննություն, նշանակվել են դիակի դատաբժշկական և դատաբժշկական փորձաքննություններ:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ պատահարի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Մեկնաբանել