Գլխավոր ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՐԶԵՐՈՒՄ Գետքի միջնակարգ դպրոցում տեղադրվել է 30 կվտ հզորությամբ արևային էլեկտրակայան

Գետքի միջնակարգ դպրոցում տեղադրվել է 30 կվտ հզորությամբ արևային էլեկտրակայան

0

Շիրակի մարզի Գետք համայնքի միջնակարգ դպրոցում տեղադրվել է 30 կվտ հզորությամբ արևային էլեկտրակայան: Ծրագիրն իրականացվել է «Զարգացող երկրներում կլիմայի փոփոխության մեղմման և կլիմայի փոփոխության ադապտացման համար լուծումների և տեխնոլոգիաների ներդրում՝ փոխանցելով լիտվական փորձը» ծրագրի շրջանակներում։

Այս մասին տեղեկացնում է Շիրակի մարզպետարանը:

Ծրագրի բացման արարողությանը մասնակցել են Հայաստանում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն, շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը, Շիրակի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հրայր Կարապետյանը, Solet Technics ընկերության ներկայացուցիչները, այլ հյուրեր։

Արևային էլեկտրակայանը թույլ կտա դպրոցին հոգալ էլեկտրաէներգիայի սեփական կարիքները։ Ծրագիրը ֆինանսավորվել է Լիտվայի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությանը կից գործող բնապահպանական նախագծերի կառավարման գործակալության կողմից:

Մեկնաբանել