Գլխավոր Մարզեր ՎԱՅՈՑ ՁՈՐ Երկրաշարժ Ելփին գյուղից 8 կմ հյուսիս-արևմուտք. ցնցումները զգացվել են Արարատի մարզում

Երկրաշարժ Ելփին գյուղից 8 կմ հյուսիս-արևմուտք. ցնցումները զգացվել են Արարատի մարզում

0

Հունիսի 17-ին՝ տեղական ժամանակով՝ ժամը 10:42-ին (Գրինվիչի ժամանակով՝ ժամը 06:42-ին), Վայոց ձորի մարզի Ելփին գյուղից 8 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 2.7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻ նախարարությունը:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ: Երկրաշարժը զգացվել է Արարատի մարզի Լանջառ և Զանգակատուն գյուղերում, 2-3 բալ ուժգնությամբ:

Մեկնաբանել