Հայաստանի Զինված ուժերը շարունակում են ամրացնել ՀՀ պետական սահմանը և պաշտպանական նոր բնագծեր ձևավորել այն տեղամասերում, որոնք սահմանակցում են Արցախյան վերջին պատերազմից հետո ադրբեջանական զինուժի վերահսկողության տակ անցած տարածքներին: Ինտենսիվ աշխատանքներ են կատարվում այդ թվում Վայոց ձորի սահմանին պաշտպանական նոր բնագծեր ձևավորելու ուղղությամբ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հունիսի 16-ին հայաստանյան մի խումբ լրատվամիջոցների ներկայացուցիչներ, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի ներկայացուցիչների ուղեկցությամբ, այցելել են Ջերմուկի ուղղությամբ տեղակայված նոր մարտական հենակետեր՝ ծանոթանալու սահմանային իրավիճակին և իրականացվող աշխատանքներին:




















Զորամիավորման և պետական սահմանի տվյալ հատվածի պաշտպանությունն իրականացնող զորամասի պատասխանատուները լրագրողների հետ զրույցում շեշտել են, որ հայ դիրքապահներն ամբողջությամբ վերահսկում են իրավիճակը և պատրաստ են ցանկացած պահի կատարելու իրենց առջև դրված խնդիրները:
«Նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո մենք՝ զինվորականներս, կատարել ենք մեզ առաջադրված խնդիրները: Նոյեմբերի 17-29-ն ընկած ժամանակահատվածում գունդը կառուցել է պաշտպանության նոր տեղամաս, որտեղ հիմա մենք գտնվում ենք: Գնդին վստահված տեղամասում իրականացվում է պետական սահմանի պահպանություն, և ակտիվ, մեծ ծավալով իրականացվում են զբաղեցրած նոր բնագծերի ինժեներական սարքավորման, կահավորման աշխատանքներ, ճանապարհների կառուցման աշխատանքներ, ինչպես նաև առաջնագծի կահավորման և լրահամալրման աշխատանքներ», – լրագրողների հետ զրույցում ասաց սահմանապահ N զորամասի հրամանատար գնդապետ Գեղամ Մարտիրոսյանը՝ ավելացնելով, որ գարունը բացվելուց հետո եղանակային պայմանները ընդամենը 1 ամիս է, ինչ թույլ են տալիս ակտիվ աշխատանքներ կատարել դիրքերում: Մինչդեռ մարտական հենակետերի կառուցման, սարքավորման, կահավորման ու ամրապնդման գործընթացը շատ բարդ, աշխատատար ու ընդ որում՝ մշտական գործընթաց է:
Մանրամասները`սկզբնաղբյուր կայքում:




