Գլխավոր ԱԻՆ Հրդեհ՝ Վայքի մարզադպրոցում. կրակը հանգցնելու համար մեկնել է 4 խումբ ու 1...

Հրդեհ՝ Վայքի մարզադպրոցում. կրակը հանգցնելու համար մեկնել է 4 խումբ ու 1 լրացուցիչ ջրատար

0

Հունիսի 17-ին, ժամը 21։52-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վայք քաղաքի մարզադպրոցի տանիքում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից հինգ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Չարենցի փողոցի թիվ 6 հասցեում գտնվող մարզադպրոցի տանիքում:

Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են հունիսի 18-ին, ժամը  00:41-ին, մարել՝ 04:11-ին:

Այրվել են տանիքային ծածկի փայտյա կառուցատարրերը (մոտ 800 քմ) և արևային կայանը:

Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել է մեկ օժանդակ ջրատար:

Լուսանկարը և տեսանյութը Marzer.am-ի:

Մեկնաբանել