Գեղարքունիքի մարզի Վարդենիս խոշորացված համայնքում իրականացվել է «Ավագանու նիստերի թափանցիկության ապահովում» ծրագիրը, որն ուղղված է ավագանու որոշումների կայացման գործընթացին քաղաքացիների իրազեկմանն ու մասնակցությանը։ Այս մասին հայտնում է`«Արմենպրես» -ը: Ծրագրի միջոցով ստեղծվել է համայնքի ավագանու նիստերի հեռարձակման հնարավորություն: Ծրագրի շրջանակում ձեռք է բերվել ցանցային ուղիղ եթերների համար նախատեսված հեռակառավարվող մեկ տեսախցիկ, 9 խոսափող` համապատասխան սարքավորումներով, որոնք որպես նվիրատվություն հանձնվել են Վարդենիսի համայնքապետարանին:
Խոսրով Խլղաթյան
Մանրամասները`սկզբնաղբյուր կայքում:



