Գլխավոր ԱԺ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ-2021 Հանրահավաքից հետո «Հայաստան» դաշինքը երթ է իրականացնում դեպի Ազատության հրապարակ

Հանրահավաքից հետո «Հայաստան» դաշինքը երթ է իրականացնում դեպի Ազատության հրապարակ

0

Հանրապետության հրապարակում հունիսի 18-ին կայացած հանրահավաքից հետո «Հայաստան» դաշինքը երթով շարժվում է դեպի Ազատության հրապարակ:

Հանրահավաքի մասնակիցները անցնում են Ամիրյան փողոցով եւ Մաշտոցի պողոտայով:

Երթը գլխավորում են «Հայաստան» դաշինքի առաջնորդները՝ ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը, ՀՅԴ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, «Վերածնվող Հայաստան» կուսակցության ղեկավար Վահե Հակոբյանը:

Նշենք, որ հունիսի 18-ին Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Հայաստան» դաշինքի հանրահավաքը:

Մեկնաբանել