Ընտրական օրվա մեկնարկը Շիրակի մարզի 220 ընտրատեղամասերում տրվել է առանց լուրջ խնդիրների: Օրենքով սահմանված կարգով բացվել են ընտրատեղամասերի դռները: Երկար սպասեցնել չեն տվել նաև առաջին ընտրողները: Այս մասին հայտնում է`armtimes.com-ը:
Շիրակի մարզը բաժանված է 4 ընտրատարածքի՝ թիվ 30, 31, 32 և 33։ Աշոցք, Ախուրյան, Ամասիա խոշորացված համայնքներն ու Գյումրի քաղաքն ընդգրկված են թիվ 30, 31 և 32 ընտրատարածքներում, իսկ Արթիկի և Անիի տարածաշրջանների բնակավայրերն ընդգրկված են թիվ 33-ում։ Ընտրողների ընդհանուր թիվը 227.484 է:

Գյումրու թիվ 30 դպրոցում տեղակայված 31/32 տեղամասի նախագահ Տիգրան Մխիթարյանը հույս ունի, որ օրը հաջող ընթացք է ունենալու: 1754 ընտրող ունեցող տեղամասը ևս դռները բացվելուն պես ընդունել է առաջին ընտրողներին: Ժամը 8-ին 8 ընտրող արդեն կազմ ու պատրաստ տեղամասում է եղել:
«Ուժեղ ակտիվություն է, ինչպես տեսնում եք գալիս են ու գալիս են, չէի սպասում էս ակտիվությանը: Բայց մարդիկ հիմնականում տեղյակ չեն, թե ոնց պետք է թերթիկը դնեն ծրարի մեջ»,- ասաց հանձնաժողովի նախագահը:

Մանրամասները`սկզբնաղբյուր կայքում:




