Գլխավոր Մարզեր ՇԻՐԱԿ Շիրակի մարզպետը քվեարկեց հանուն երեխաների, հանուն ապագայի (լուսանկարներ)

Շիրակի մարզպետը քվեարկեց հանուն երեխաների, հանուն ապագայի (լուսանկարներ)

0

Գյումրու 31/05 տեղամասում Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը քվեարկեց հանուն վաղվա օրվա, հանուն երեխաների և հանուն ապագայի: Այս մասին հայտնում է`armtimes.com-ը:

«Ես քվեարկեցի հանուն մեր երեխաների, հանուն մեր վաղվա օրվա, հանուն լավ ապագայի և հանուն այն ապագայի, որի համար սերունդները շնորհակալ կլինեն  մեզ»,- քաղաքացիական պարտքը կատարելուց հետո ասաց մարզպետը:

Գյումրու «Անի» մանկապարտեզում տեղակայված 31/05 ընտրական տեղամասում ակտիվությունը նկատվել է դեռ ժամը 8:00-ից: 1846 ընտրողից արդեն 200-ը մասնակցել է ընտրության: Հանձնաժողովի նախագահ Սայաթ Մինասյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց, նախորդ ընտրություններին ևս այս ընտրական տեղամասի ընտրողներն ակտիվ են եղել: «Շատ պարտաճանաչ են, ու եթե Գյումրիում են, հանրապետությունից չեն բացակայում, առավոտ շուտ էլ գալիս են ընտրության: Մեր մոտ գյումրվա համով-հոտով, հումորով անցկացնում են ընտրությունը»,-ասաց Մինասյանն ու նշեց, որ անկախ այդ ակտիվությունից, դեռևս խնդիրներ չեն գրանցվել տեղամասում:

«Խնդիրներ այս պահին չկան նաև մարզի այլ ընտրական տեղամասերում»,-ասաց Շիրակի մարզպետը: Ըստ Հովհաննես Հարությունյանի, ընտրական գործընթացը կառավարելի է, հսկողության տակ է:

«Ինչպես քարոզարշավի ընթացքում է ամեն շարժ ու օրենքի խախտում եղել հսկողության տակ և ստացել իր պատասխանը,  այնպես էլ հիմա ամեն ինչ վերահսկողության տակ է, և  թույլ չենք տալու ոչ մի տեսակի խախտում:

Իրավախախտումների մասին ահազանգերը շատ են, և բոլորը ստուգվում են,երբ լինի այնպիսի տվյալ, որն անհրաժեշտ է բարձրաձայնել, ոստիկանությունը տեղեկությունը կտրամադրի լրատվամիջոցներին»,-վստահեցրեց մարզպետը:

Անկախ առկա ակտիվությունից, Հարությունյանը մեկ անգամ ևս կոչ արեց բոլորին մասնակցել ընտրություններին, և, որ ամենակարևորն է, կարևորել իրենց քվեն, իրենց ձայնը:

Սամսոն Մատինյան

Մանրամասները`սկզբնաղբյուր կայքում:

Մեկնաբանել