Գլխավոր ԱԺ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ-2021 36 հոգու ընտրակաշառք բաժանելու մեջ կասկածվող «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչն ազատ է...

36 հոգու ընտրակաշառք բաժանելու մեջ կասկածվող «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչն ազատ է արձակվել

0

Լուսանկարում դատավոր Գրիգոր Հովհաննիսյանն է

Արարատի մարզի Նորամարգ համայնքում շուրջ 36 հոգու ընտրակաշառք բաժանելու մեջ կասկածվող «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչը, որին ձերբակալել էին ազատ է արձակվել:

Որոշումը կայացրել է Արարատի եւ Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Գրիգոր Հովհաննիսյանը:

Տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հաստատեցին ՀՀ գլխավոր դատախազությունից:

Նշենք, որ այսօր ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորության թեկնածու Ռուստամ Բաքոյանը գրել էր, որ Արարատի մարզի Նորամարգ համայնքում շուրջ 36 հոգու ընտրակաշառք բաժանած «Պատիվ ունեմի» ներկայացուցիչը ձերբակալվել է։

Մեկնաբանել