«Արտահերթ ընտրությունների ընթացքում եղել են հատուկենտ ծեծկռտուքի դեպքեր»:
Այսօր ընտրություններն ամփոփող մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց «Անկախ դիտորդ» դիտորդական առաքելության ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը և հավելեց, որ դրանք հիմնականում եղել են ձայների հաշվարկի ընթացքում: Այս մասին հայտնում է`armtimes.com-ը:
«Քվեարկության ընթացքում արձանագրվել է 52 էական խախտում, որոնց վերաբերյալ ներկայացվել է հանցագործության մասին 9 հաղորդում և 1 վարչական բողոք: Քարոզարշավի ժամանակահատվածն էլ ներառյալ «Անկախ դիտորդը» իրավապահ մարմիններին ուղարկել է հանցագործության մասին 30 հաղորդում, որոնց ծանրակշիռ մասը վերաբերել է ընտրակաշառքի դեպքերին, հաջորդը՝ ընտրողների վրա ապօրինի ազդեցության և այլ դրսևորումները»:
Իոաննիսյանի խոսքով՝ դիտորդները ստացել են բազմաթիվ ահազանգեր կապված ընտրակաշառքի բաժանման, գործատուների՝ ապօրինաբար աշխատողների վրա ազդելու վերաբերյալ.
«Մասնավորապես բավականին առատ են եղել «Հայաստան» դաշինքի կողմից կամ այդ ուժի համար ընտրակաշառքի բաժանման մասին ահազանգերը: Ինչպես նաև մի խումբ ձեռնարկությունների կողմից աշխատակիցների վրա ապօրինաբար ազդեցության դեպքերը կապված կրկին «Հայաստան» դաշինքի հետ: Այդպիսի ձեռնարկություններից են՝ «Գազպրոմ Արմենիա», «ՀԷՑ», «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» և այլն: Նույն ուժի հանարհավաքների մասնակցման և նույն ուժի օգտին քվեարկելու պարտադրանքի վերաբերյալ բազմաթիվ ահազանգեր և փաստեր են նույնպես ունեցել ենք»:
Մանրամասները`սկզբնաղբյուր կայքում:




