SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունիս 16-ին ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելով՝ պարզել են, որ Երևան քաղաքի բնակիչ՝ 24-ամյա Գրիգոր Պետրոսյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով հունիսի 15-ին Անդրանիկի փողոցի 2/1 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել հետիոտն Արկադի Եղիազարյանին, ում թողնելով անօգնական՝ հեռացել է դեպքի վայրից։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Մալաթիայի ոստիկանները՝ բաժնի պետ Անդրանիկ Մելոյանի գլխավորությամբ բացատրական աշխատանքներ են կատարում, ինչից հետո Գ. Պետրոսյանն ինքնակամ ներկայանում է ոստիկանության Մալաթիայի բաժին և հայտնում, որ վրաերթը կատարել է ինքը՝ Mercedes մակնիշի ավտոմեքենայով։





