Ժողովրդի ազատ կամարտահայտությամբ տեղի ունեցած ընտրությունները խորհրդանշում են ժողովրդավարության փայլուն հաղթանակը և մարմնավորում են 2018թ. հեղափոխության գործնական հաջողությունը: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է երեկ տեղի ունեցած արտահերթ ընտրություններին․
«2018թ. հեղափոխությամբ իշխանությունը վերադարձվեց ժողովրդին, և դրանից հետո մենք միշտ խոստացել ենք, որ թույլ չենք տալու ժողովրդին օտարել ընտրության իրավունքից:
Ժողովրդի ազատ կամարտահայտությամբ տեղի ունեցած ընտրությունները խորհրդանշում են ժողովրդավարության փայլուն հաղթանակը և մարմնավորում են 2018թ. հեղափոխության գործնական հաջողությունը: Այս ընտրությունները միաժամանակ պետք է վերածվեն հանրային համերաշխության, որի վրա էլ պիտի կառուցենք մեր ազատ և ժողովրդավարական պետության վերնաշենքը»:




