Գլխավոր Մարզեր ԱՐՄԱՎԻՐ Գետաշենի միջնակարգ դպրոցի բարեկամ-գործընկերների աջակցությամբ իրականացվում են հետևյալ ծրագրերը

Գետաշենի միջնակարգ դպրոցի բարեկամ-գործընկերների աջակցությամբ իրականացվում են հետևյալ ծրագրերը

0

ՀՀ Արմավիրի մարզի Գետաշենի միջնակարգ դպրոցի բարեկամ-գործընկերների աջակցությամբ իրականացվում են հետևյալ ծրագրերը.

«Հայաստանի մանուկներ» (COAF) բարեգործական հիմնադրամի կողմից վերանորոգվում է դպրոցի մարզադահլիճը:

«Դասավանդի՛ր, Հայաստան» (Teach For Armenia) կազմակերպության կողմից դպրոցում կառուցվում է բազմապրոֆիլ, ուսումնաարտադրական, տեխնոլոգիական արհեստանոց:

Հավելենք, որ ամերիկահայ բարերար Թելմա Լանդհորյանի կողմից կրթօջախին նվիրաբերվել է տրակտոր: Սպասվում է նաև գյուղատնտեսական գործիքների խմբաքանակ՝ լրացուցիչ ներդրումով:

Նշենք նաև, որ սկսվել է Գետաշենի միջնակարգ դպրոցի ծիրանի այգու 2021-ի բերքահավաքը:

Մեկնաբանել