Բուժաշխատողի օրվա առթիվ և ծառայողական պարտականությունները լավագույնս կատարելու համար հունիսի 22-ին Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետի շնորհակալագրով խրախուսեցի մարզի բուժաշխատողներին։
Դիմելով բուժաշխատողներին՝ մասնագիտական տոնի առիթով շնորհավորեցի նրանց՝ մաղթելով առողջություն և հաջողություններ։Առողջապահության ոլորտում միշտ էլ աշխատանքն ու անելիքները շատ են, և պատասխանատվությունը անչափ պետք է բարձր լինի։ Այս ոլորտում հատկապես անելիքներն ավելացան՝ կապված համավարակի դեմ իրականացվող կանխարգելիչ միջոցառումների և Արցախյան պատերազմից հետո վիրավոր զինծառայողներին բուժում և աջակցություն ցուցաբերելու հետ։
Հարգելի բուժախատողներ, ամուր եղեք և ձեր մասնագիտական կարողություններով աջակցեք մեր հայրենիքին, որի համար մեր քաջ տղաները իրենց կյանքն են տվել կամ վիրավորվել։Պատմական այս ծանր փուլում մենք պետք է ջանք չխնայենք՝ յուրաքանչյուրս մեր ոլորտում լավ աշխատելու, սրտացավ մոտեցում ցուցաբերելու և հաղթահարելու մեր երկրի առջև ծառացած դժվարությունները։ Բոլորդ արժանի եք ուշադրության, իսկ մենք պարտավոր ենք գնահատել ձեր աշխատանքը։



