Գլխավոր Մարզեր ԼՈՌԻ Ես իրեն երեկ հանդիպել եմ, բայց ծեծ չի եղել. Լոռու մարզպետը՝ Օձունի...

Ես իրեն երեկ հանդիպել եմ, բայց ծեծ չի եղել. Լոռու մարզպետը՝ Օձունի համայնքապետին ծեծի ենթարկելու մասին

0

Ես երեկ հանդիպել եմ Օձունի համայնքապետ Արսեն Տիտանյանին, հանգիստ միջավայր է եղել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնել է  Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը։

Նշենք՝ երեկ հայտնի դարձավ, որ Օձունի համայնքապետ Արսեն Տիտանյանին Լոռու մարզպետարանում 10 հոգով, նրանց թվում՝ մարզպետը, ծեծի են ենթարկել։

«Ոչ, դա իրականությանը չի համապատասխանում, նման բան տեղի չի ունեցել։ Ես իրեն երեկ հանդիպել եմ, բայց ծեծ չի եղել։ Հանգիստ միջավայր է եղել»,- պատասխանեց մարզպետը։

Հարցին՝ արդյոք ինքը պահանջե՞լ է Օձունի համայնքապետի հրաժարականը, մարզպետն ասաց՝ ոչ։

«Երեկվա հանդիպումն աշխատանքային թեմայով էր, տարբեր հարցեր ենք քննարկել»,- ասաց նա։

Հարցին՝ ինքն ինչպիսի՞ հարաբերություններ ունի համայնքապետ Տիտանյանի հետ, մարզպետը պատասխանեց. «Նորմալ հարաբերություններ ունենք»։

Հիշեցնենք, որ երեկ՝ հունիսի 22-ին, «Հայաստան» դաշինքն ահազանգ էր ստացել, որ խորհրդարանական արտահերթ ընտրություններում այն համայնքների ղեկավարները, որոնք «Հայաստան» դաշինքի թիմակիցներն են, այդ համայնքներում համայնքապետերին սպառնալիքներով հորդորում են ինքնակամ հրաժարական տալ։

Մանրամասները`սկզբնաղբյուր կայքում:

Մեկնաբանել