Հունիսի 22-ին Սահմանադրական դատարանը աշխատակարգային որոշմամբ բավարարել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի դիմումը եւ կասեցրել Կառավարության մայիսի 4-ի որոշման գործողությունը։
Որոշումը վերաբերում է 3 բուհերի՝ Երեւանի պետական համալսարանի, Խ․ Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի եւ Գյումրու պետական մանկավարժական համալսարանի հոգաբարձուների խորհուրդների ձեւավորման կարգին։
Կառավարության ընդունած նոր կարգով նվազեցվում էր խորհուրդների անդամների թիվը, մեծանում էր դրանցում կառավարությունը ներկայացնող անդամների թիվը։
Արման Թաթոյանը կարծում էր, որ որոշումը խնդրահարույց է եւ հակասում է Սահմանադրության 38-րդ՝ բուհերի ինքնավարությանը վերաբերող հոդվածին։
ՍԴ-ն վիճարկվող դրույթները հակասահմանադրական է ճանաչել եւ որոշել է կասեցնել որոշման գործողությունը։
ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը՝ առանց համալսարանականների․ ԿԳՄՍ-ում կսպասեն ՍԴ որոշմանը




