Գլխավոր ԵՐԵւԱՆ Երեւանում տարօրինակ բաներ են կատարվում

Երեւանում տարօրինակ բաներ են կատարվում

0

Երեւանում տարօրինակ բաներ են կատարվում: Մայրաքաղաքում ապրող թերեւս ամեն մի բնակիչ է նկատել, որ իր շուրջը նորանոր շինություններ են հայտնվում, ինչպես սունկը՝ անձրեւից հետո: Ընդ որում, դա նոր երեւույթ չէ: Այս մասին հայտնում է`armtimes.com -ը: Բայց եթե քաղաքացիները վստահաբար հույս ունեին, որ վերջին տարիներին նման ապօրինություններ չպետք է տեղի ունենան, պարզվեց, այդպես չեղավ: Երեւանի քաղաքապետը ավագանու վերջին նիստում բացատրեց, որ մասնավորապես Աջափնյակ վարչական շրջանում բանդա է գործում, որը կազմված է պետական տարբեր մարմիններում աշխատող մարդկանցից ու թաղային հեղինակություններից ու խոչընդոտում է քաղաքապետարանի աշխատակիցների աշխատանքը: Բայց եթե վաղուց ապօրինի շինության աղմկոտ քանդում ու ապամոնտաժում տեղի չէր ունեցել, հենց ավագանու այդ նիստից հետո երեկոյան քաղաքապետարանը տեսանյութ հրապարակեց ապամոնտաժումների մասին: Շինությունները, որոնց կառուցման ընթացքը չէր կասեցվել, մեկ էլ հանկարծ բուլդոզերի տակ հայտնվեցին: Անհասկանալի մնաց, թե ուր էր խանգարող «բանդան»:

Երեկ նաեւ հայտնի դարձավ, որ աշխատանքից ազատվել է Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Հայկ Մհրյանը: Հայկական ժամանակի հարցին, թե Մհրյանի ազատման պատճառն Աջափնյակում կատարվող իրադարձություննե՞րն են, քաղաքապետի խոսնակը բացասական պատասխան տվեց: «Եթե հիշում եք, երեկ Երեւանի ավագանու նիստում էլ քաղաքապետն արձանագրեց, որ Աջափնյակ վարչական շրջանում դեկտեմբերից իրավախախտման վերաբերյալ կազմվել է 60 վարչական արձանագրություն, որից 45-ը՝ համայնքային հողամասի վրա, 15-ը՝ սեփական հողամասի։ Քանդում եւ ապամոնտաժում են իրականացվել 34 հասցեներում»,- հիշեցրեց Հակոբ Կարապետյանը: Դիտարկմանը՝ այդ դեպքում ի՞նչն էր պատճառը, որ Հայկ Մարությանը չփորձեց պահել իր աշխատանքը լավ կատարող թաղապետին, Կարապետյանը պատասխանեց. «Քանի որ դա պարոն Մհրյանի որոշումն էր: Կարծեմ նա տեղափոխվելու է այլ աշխատանքի»:

Քաղաքապետարանը նաեւ տեղեկացրել է, որ ապօրինի շինությունները քանդվում են ոչ միայն Աջափնյակում ու դա շարունակակն է լինելու: Իսկ ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Լիլիթ Կիրակոսյանը քաղաքապետարանին հորդորել էր այս ամենը չներկայացնել որպես իր աշխատանք: «Հորդորում եմ քաղաքապետարանին, որ այսուհետ լինի իրապես հետևողական, որպեսզի համայնքային հողը չբռնազվթվի ինքնակամ շինության անվան տակ ոչ մի քաղաքացու կողմից, իսկ արդեն իսկ բռնազավթված տարածքները պետք է շատ արագ ապամոնտաժվեն… Նաև հորդորում եմ, որ նմանատիպ գործերը ծածկելու համար ոչ մի պատճառաբանություն չբերեն՝ թե բա բանդաները չէին թողնում և ոստիկանները վախեցան… Այսօր ինքս ականատես եղա ոստիկանների հետևողական աշխատանքին, և ուզում եմ շնորհակալություն հայտնել հավուր պատշաճի հասարակական կարգը պահպանելու համար:

Մանրամասները`սկզբնաղբյուր կայքում:

Մեկնաբանել