Գլխավոր ԱԻՆ Այրվել է մոտ 110 հա խոտածածկ տարածք

Այրվել է մոտ 110 հա խոտածածկ տարածք

0

Հունիսի 24-ին, ժամը 07։25-ին վերսկսել են հրդեհաշիջման աշխատանքները․ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 10։20-ին, մարվել՝ 11։05-ին: Այրվել  է մոտ 110 հա խոտածածկ տարածք։ Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել են նաև տեղի բնակիչները։ Հիշեցնենք, որ հունիսի 23-ին, ժամը 19:55-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զանգակատուն գյուղի սահմանամերձ տարածքում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Ըստ նախնական տվյալների այրվում է մոտ 60 հա խոտածածկույթ։ Փրկարարներն իրականացրել են հրդեհաշիջման աշխատանքներ․ սահմանվել է հերթապահություն։

Մեկնաբանել