Գլխավոր ԵՐԵւԱՆ Երևանի թափոնների տեսակավորման կետերից մինչև օրս անհետացել է 21 թափոնաման, վնասվել են...

Երևանի թափոնների տեսակավորման կետերից մինչև օրս անհետացել է 21 թափոնաման, վնասվել են մի քանիսը

0

Երևանում տեղադրված թափոնների տեսակավորման 135 կետից մինչև օրս անհետացել է 21 թափոնաման, վնասվել (կոտրել, այրել են)՝ 5 –ը:

Այս մասին տեղեկանում ենք «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից:

Գողության վերջին դեպքն այսօր շրջայցի ընթացքում արձանագրել է Աջափնյակ վարչական շրջանի պատասխանատուն Ալիխանյան Եղբայրներ 7 հասցեում։
«Հարգելի բնակիչներ, խնդրում ենք ուշադիր լինել համայնքային սեփականություն հանդիսացող գույքի հանդեպ։ Խնամքով վերաբերվենք մեր քաղաքին և հնարավորության դեպքում կանխենք գողության դեպքերն ու պաշտպանենք մեր գույքը վնասումներից»,-ասվում է հայտարարության մեջ:

Մեկնաբանել