Երեկ՝ փետրվարի 20-ին, սպանություն է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 20:10-ի սահմաններում, «Ալավերդի» բժշկական կենտրոնից ոստիկանության Թումանյանի բաժին ահազանգ է ստացվել, որ գլխի և մարմնի տարբեր մասերում բազմաթիվ վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել տղամարդու դի:
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Լոռու մարզի Օձուն գյուղի բնակիչ, 35-ամյա Աշխարհաբեկ Ջանինյանն էր, ում՝ ըստ նախնական տեղեկությունների, հիվանդանոց են տեղափոխել ոչ թե շտապօգնության ավտոմեքենայով, այլ՝ անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայով:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:




