Այսօր՝ հունիսի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։00-ի սահմաններում Նոր Արեշ թաղամասի 50 փողոցում՝ ժողովրդին հայտնի «Սառը ջրերի» մոտ, բախվել են BMW և Volkswagen մակնիշի ավտոմեքենաները։ Shamshyan.com-ի փոխանցմամբ,վթարի հետևանքով 1 հոգի, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, տեղում օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների կողմից տեղում բուժօգնություն է ստացել։ Բախման հետևանքով BMW-ն հայտնվել է կանաչ գազոնում։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները։
Մանրամասները`սկզբնաղբյուր կայքում:




