Գլխավոր Մարզեր ԱՐԱԳԱԾՈՏՆ Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում․ 52-ամյա վարորդը Օպելով բախվել է BMW-ին, վերջինս էլ...

Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում․ 52-ամյա վարորդը Օպելով բախվել է BMW-ին, վերջինս էլ Honda-ին, Honda-ն էլ ֆորդին․ ՖՈՏՈ

0

Երեկ հունիսի 24-ին ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 22։00-ի սահմաներում Երևանի բնակիչ 52-ամյա Գառնիկ Հովհաննիսյանը իր վարած Օպել մակնիշի ավտոմեքենայով Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 42-րդ կմ-ին դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել կայանված, Օհանավան գյուղի բնակիչ 66-ամյա Գասպար Գրիգորյանին պատկանող BMW մակնիշի ավտոմեքենային։

Shamshyan.com-ի փոխանցմամբ  վթարի հետեանքով Գ․ Հովհաննիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աշտարակ բժշկական կենտրոն։ Բախման հետեվանքով BMW էլ բախվել է Աշտարակ քաղաքի բնակիչ 35-ամյա Մհեր Մանուկյանին պատկանող Honda մակնիշի ավտոմեքենային, վերջինս էլ բախվել է ՈՒշի գյուղի բնակիչ 35-ամյա Արտյոմ Բարսեղյանին պատկանող ֆորդ մակնիշի ավտոմեքենային։ Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները:

Մանրամասները`սկզբնաղբյուր կայքում:

Մեկնաբանել