Գլխավոր Մարզեր ՍՅՈՒՆԻՔ Կապանի համայնքի ղեկավարը տեղյա՞կ է Շիկահողի ցանքսերից

Կապանի համայնքի ղեկավարը տեղյա՞կ է Շիկահողի ցանքսերից

0

Ըստ Կապանի համայնքապետարանի տարածած տեղեկատվության, Կապան համայնքում երեկվանից մեկնարկել են ցորենի բերքահավաքի աշխատանքները։ Դեռեւս անցած տարվանից համայնքի ղեկավար Գեւորգ Փարսյանը իր առջեւ նպատակ էր դրել համայնքում չմշակվող եւ չօգտագործվող հող չթողնել, եւ դեգրադացումից փրկել արդեն իսկ ծառապատված, թփակալած եւ մամռակալած վարելահողերը, դրանով իսկ փորձելով օրինակ ծառայել գյուղացիներին, որպեսզի նրանց մեջ եւս արթնանա հողի տիրոջ զգացումը եւ սկսեն անձամբ մշակել իրենց սեփական հողերը։ Համայնքային այս նախաձեռնության իրականացումը չի դադարեցվել անգամ պատերազմի ժամանակ եւ այսօր կյանքի է կոչվել՝ արդարացնելով սպասելիքները․համայնքն ունի իր առաջին բերքը։

Կապան համայնքի ղեկավարը անձամբ էր այցելել Սյունիք բնակավայր՝ ծանոթանալու բերքահավաքի ընթացքին, որտեղ եւ իրականացվում էր առաջին հունձը։ Այս հատվածում աշնանացան ցորենի արտերի միջին բերքատվությունը 1 հեկտարից կազմել է մոտ 4,3 տ (43 ցենտներ) բերք։

Հետաքրքիր է Գեւորգ Փարսյանը տեղյակ է, որ Շիկահող գյուղական համայնքի վարչական ղեկավար Նարե Ղազարյանն օրեր առաջ ահազանգել է, որ Շիկահողում ցորենի բերքահավաքը վտանգված է։  Ստացվում է, Շիկահողի ցանքսերի մի մասը հակառակորդի դիտակետում է, մյուս մասում էլ ցածր բերքատվություն կլինի։

Ո՞վ է պատասխանատու՝ Կապանի համայնքի ղեկավա՞րը, Սյունիքի մարզպետարա՞նը, կառավարությո՞ւնը թե՞․․․ինչո՞ւ մինչ օրս պատկան մարմինները միջոցներ չեն ձեռնարկել պարզելու թե ինչ է կատարվում Շիկահողի ցանքատարածություններում։ Այս լուսանկարները տարածել է Շիկահողի վարչական ղեկավար Նարե Ղազարյանը։

Մեկնաբանել