Գլխավոր ԵՐԵւԱՆ ՀՀ զինված ուժերը գեթ մեկ կրակոց չեն արձակել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ․ ՊՆ-ն...

ՀՀ զինված ուժերը գեթ մեկ կրակոց չեն արձակել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ․ ՊՆ-ն հերքում է

0

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական անգամ ապատեղեկատվություն է տարածում, պնդելով, թե հունիսի 27-ի երեկոյան հայկական ԶՈՒ ստորաբաժանումները գնդակոծել են ադրբեջանական դիրքերը, այս անգամ՝ Տավուշի մարզի հայ-ադրբեջանական սահմանային հատվածում։

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ պաշտպանության նախարարությունը:

Այս տեղեկությունը նույնպես չի համապատասխանում իրականությանը. ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները գեթ մեկ կրակոց չեն արձակել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։

Մեկնաբանել