Այսօր՝ հունիսի 29-ին, կրկնակի վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։45-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 35-ամյա Էդգար Հայրապետյանը իր վարած Nissan մակնիշի ավտոմեքենայով Մաշտոցի պողոտայի 20 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել դեռևս ինքնությունը չպարզված մոտ 50-55 տարեկան տղամարդու։
Shamshyan.com -ի փոխանցմամբ հետիոտնին կրկնակի վրաերթի է ենթարկել Արմավիրի մարզի բնակիչ՝ 38-ամյա Լյուդվիգ Խաչատրյանը՝ իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով։
Վրաերթի ենթարկվածը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որտեղ ժամը 02։20-ի սահմաններում գիտակցության չգալով՝ մահացել է։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Արտյոմ Մարտիրոսյանի գլխավորությամբ։
Մանրամասները`սկզբնաղբյուր կայքում:




