Այսօր՝ հունիսի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 11։00-ի սահմաններում Iveko մակնիշի կցորդիչով բեռնատարը Դիլիջանի թունելից դեպի Սեմյոնովկա ճանապարհի 1-ին ոլորանում դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է հողաթմբին և հետընթաց հայտնվել ոլորանի սկզբնամասում։ Shamshyan.com-ի փոխանցմամբ ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։ Վթարի հետևանքով կցորդիչը, որի մեջ եղել է 23 տոննա ասֆալտի համար նախատեսված մազութ, կողաշրջվել է և այն թափվել է։ Օպերատիվորեն վթարի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Դիլիջանի թիվ 63 հրշեջ փրկարարական ջոկատը՝ հերթափոխի պետ Արշակ Մելիքջանյանի գլխավորությամբ։
Մանրամասները`սկզբնաղբյուր կայքում:



