Գլխավոր Մարզեր ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔ ԱՁ տնօրենը Գեղարքունիքի մարզում Ford-ով կողաշրջվել է. նրան տեղափոխել են հիվանդանոց. (ֆոտո)

ԱՁ տնօրենը Գեղարքունիքի մարզում Ford-ով կողաշրջվել է. նրան տեղափոխել են հիվանդանոց. (ֆոտո)

0

Երեկ՝ հունիսի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 16։20-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ՝ 28-ամյա Գեորգի Մալխասյանը իր վարած Ford մակնիշի ավտոմեքենայով Ներքին Գետաշեն գյուղի գյուղամիջյան ճանապարհին դեռևս անհայտ հանգամանքներում կողաշրջվել է։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը կողաշրջման հետևանքով Գ. Մալխասյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մարտունի» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վաչագան Ոսկանյանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի հետաքննիչ Ներսիկ Գրիգորյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

 

Մեկնաբանել