Գլխավոր Մարզեր ՇԻՐԱԿ Գյումրի մտած առաջին շոգեքարշն այսուհետև կներկայացվի բացօթյա ցուցադրությամբ

Գյումրի մտած առաջին շոգեքարշն այսուհետև կներկայացվի բացօթյա ցուցադրությամբ

0

 Գյումրի մտած առաջին շոգեքարշն այսուհետև կներկայացվի բացօթյա ցուցադրությամբ:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»ը՝ 54 տոննա կշռող տանկ-շոգեքարշը, որը կառուցվել 1899 թ. Պետերբուրգի Նեւսկի նավաշինական գործարանում, այսուհետև կտեղակայվի Գյումրու կայարանամերձ հրապարակում: Շոգեքարշին կցված կլինեն նաև վագոնները: Այն կլինի գյումրեցիների ու Գյումրի այցելող զբոսաշրջիկների համար քաղաքի երկաթուղային հարուստ պատմությունը հիշեցող ցուցանմուշ:

Հայաստանի երկաթուղու պատմությանը սկսվում է 1895-ի մայիսից, երբ ցարական կառավարությունը որոշեց կառուցել Թբիլիսի-Ալեքսանդրապոլ (այժմ՝ Գյումրի)-Կարս երկաթուղին: Շինարարությունը սկսվեց 1896 թ., իսկ առաջին գնացքը հայկական Ալեքսանդրապոլ ժամանեց 1899 թվականի ձմռանը: Դրանից հետո սկսվեց Ալեքսանդրապոլ-Էրիվան (Երևան) երկաթուղու շինարարությունը, որը շահագործման հանձնվեց 1902 թվականին:
Երկաթուղային ենթակառուցվածքի աստիճանական զարգացումը հանգեցրեց նրան, որ Ռուսաստանը Հայաստանի տարածքով ելք ստացավ դեպի Թուրքիա, Իրան և եվրոպական երկրներ:

Մանրամասները`սկզբնաղբյուր կայքում:

Մեկնաբանել