Հուլիսի 10-ին, ժամը 05։31-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյուլագարակ գյուղում ավտոմեքենա է այրվում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
ԱԻՆ տեղեկատվությամբ, պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Գյուլագարակ գյուղի 1-ին փողոցի 4-րդ նրբանցքի տներից մեկի բակում կայանած «Opel Vectra» (վարորդ՝ Է․ Մ․) մակնիշի ավտոմեքենայում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 05։54-ին, մարվել՝ 06։16-ին։ Այրվել է ավտոմեքենան։




