Սահմանադրական դատարանում այսօր շարունակվում է հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու «Հայաստան» դաշինքի, «Պատիվ ունեմ» դաշինքի, «Զարթոնք» եւ «Հայոց հայրենիք» կուսակցությունների բողոքը։
Ըստ aravot.am-ի, դատարանում որպես 3-րդ կողմ հանդես եկող արդարադատության նախարարության ներկայացուցիչ, փոխնախարար Սուրեն Գրիգորյանը «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդեւանյանին դիմեց․«Դուք մեջբերեցիք, երեկ էլ ձեր դիմումը ներկայացնելիս, այսօր հարցերին պատասխանելիս Նիկոլ Փաշինյանի հնչեցրած արտահայտությունները, որոնք դուք որակում եք որպես բռնության կոչեր, որոնք ի վերջո հանգեցրել են 7-րդ հոդվածով հավասարության եւ ազատության սկզբունքների խաթարման։ Եվ մի շատ կարեւոր շեշտադրում կա․ ես ճի՞շտ եմ հասկանում, որ դուք ասում եք, որ այդ խոսքերը դիտարկում եք որպես ընդդիմադիրներին ուղղված խոսքեր, իսկ ավելի ճիշտ՝ եթե բովանդակային այսօրվա ձեր ասածից ցիտեմ՝ ցանկացած անձի ուղղված խոսք, ում կարծիքները տարբերվում են, ով որ համակիրը չէ իշխանության, այսինքն, ընդդիմադիր ճամբարում է։ Ճի՞շտ եմ հասկանում»։
Արամ Վարդանյանը պատասխանեց․ «Հաշվի առնելով, որ Նիկոլ Փաշինյանը քարոզարշավ է անում, ներկայացնելով կոնկրետ մի ուժ, ես վստահ եմ՝ երբ ինքն ասում է, ներողություն եմ խնդրում՝ «սաղին բռնելու եմ շինեմ», ինքը դա չի ասում իր թիմակիցներին, վստահ եմ, ինքն ասում է լրիվ հակառակ այլ անձանց ուղղված»։
Սուրեն Գրիգորյանը շարունակեց իր հարցը․ «Կոնկրետ երբ ասել է՝ «կարճ ասած «ռադ են լինելու եւ այնտեղ լինելու են արտահերթ ընտրություններ, այդ համայնքի ներկայացուցիչները, կարճ ասած, ռադ են լինելու եւ այնտեղ լինելու են արտահերթ ընտրություններ», կոնկրետ այս արտահայտությունը դուք դիտարկում եք ուղղված ուղղակի իշխանությանը չհամակրող անձանց։ Պարզ է, որ իր թիմակիցներին չի ուղղում, բայց իր թիմակիցներին չուղղելը չի նշանակում ավտոմատ իր թիմակից շրջանակից դուրս բոլորին ուղղել։ Իսկ դուք կարծես դա եք պնդում»։
Շարունակությունը սկզբնաղբյուր կայքում։




