Երևանում հուլիսի 9-ին հրազենային վիարվորումով բուժօգնության է ընդունվել 16-ամյա մի պատանի: Ոստիկանության հաղորդմամբ, պարզվել է, որ նա վիրավորում է ստացել սրունքի հատվածում, այն եղել է անզգուշության հետևանք:
Հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորը.
Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին հաղորդում էր ստացվել, որ սրունքի հրազենային վիրավորումով բուժօգնության ընդունված 16-ամյա պատանին հայտնել է, որ վնասվածքը ստացել է Զեյթունի գերեզմանների մոտ։
«Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների համատեղ միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Քանաքեռի գերեզմանատան մոտ պատանուն ողորկափող հրացանով անզգուշաբար մարմնական վնասվածք է պատճառել 29֊ամյա երիտասարդը։
Ձեռնարկված միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ երիտասարդը ներկայացել է ոստիկանության Քանաքեռ֊Զեյթունի բաժին և հայտնել, որ հունիսի 8-ին իրենց ավտոտնակի իրերի տակից գտել է հրացան, որը հետո ցանկացել է ցույց տալ ծանոթ պատանուն, բայց հրացանը պայուսակից դուրս հանելու ընթացքում ձեռքը պատահաբար դիպել է ձգանին, ինչի հետևանքով անզգուշությամբ արձակված կրակոցից պատանին ոտքի շրջանում ստացել է վնասվածք:
Երիտասարդը ոստիկաններին է ներկայացրել երկփողանի ողորկափող, կարճեցված փողով հրացանը և հայտնել, որ այն պատկանել է հանգուցյալ հորը։
Նշանակվել են փորձաքննություններ։
Նախապատրաստվում են նյութեր:




