Մեղրիի նախկին համայնքապետ Մխիթար Զաքարյանի մասնակցությամբ այսօր քննչական գործողություններ են իրականացվելու:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երեմ Սարգսյանը՝ հավելելով, որ Զաքարյանին ձերբակալելու որոշումը բողոքարկվել է:
ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադեւոսյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց, որ Զաքարյանը կասկածվում է Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և 314-րդ հոդվածի 1-ին մասով (Պաշտոնեական կեղծիք):




