Գլխավոր Հասարակություն Ավտովթարից պայմանագրային զինծառայող է մահացել

Ավտովթարից պայմանագրային զինծառայող է մահացել

0

Երասխ-Երեւան ավտոմայրուղու 14-րդ կիլոմետրի հատվածում ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի պայմանագրային զինծառայողը, իր կողմից վարած «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայով հուլիսի 10-ի ժամը 02։00-ի սահմաններում բախվել է ՊՆ մեկ այլ զորամասի հաշվեկշռում գտնվող «Ուազ Պատրիոտ» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետեւանքով վերջինը կողաշրջվել է։ Ավտոպատահարի հետեւանքով 6 պայմանագրային զինծառայող, տարբեր մարմնական վնասվածքներով, հոսպիտալացվել է։ Ինչպես  տեղեկացնում են  ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին զինծառայող Գրիգոր Գառնիկի Հարությունյանը մահացել է։ Կատարվում է նախաքննություն։

ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստի ծանր վիշտը եւ խորին ցավակցություն ու զորակցություն հայտնում զինծառայողի ընտանիքին, հարազատներին եւ ծառայակից ընկերներին։

Մեկնաբանել