Փաստաբան Ռոբերտ Հայրապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Այս պահին ՍԴ-ն քննում է Դավիթ Հարությունյանի ՀՐԱՏԱՊ միջնորդությունը, որով ոստիկանությունից պահանջվում է Մեղրի խոշորացված համայնքի նախկին համայնքապետ Մխիթար Զաքարյանի դեմ երեկ գիշեր տեղի ունեցած ապօրինությունների՝ ոստիկանության տեսախցիկների ձայնագրությունները, անձեռնմխելիության հաղթահարված լինելու մասին ԿԸՀ որոշումը եւ ՍԴ դիմումի քննության համար մի շարք էական ապացույցներ»:




