Գլխավոր Հասարակություն Կրակոցներ Գորիսում. փոխհրաձգությանը մասնակցում էին նախկին ու ներկա մարզպետների հարազատները

Կրակոցներ Գորիսում. փոխհրաձգությանը մասնակցում էին նախկին ու ներկա մարզպետների հարազատները

0

«Առավոտի» տեղեկություններով՝ հուլիսի 14-ին, կեսգիշերին մոտ Գորիսում կրակոցներ են հնչել, կա տուժող։

Ըստ  նույն աղբյուրի՝ փոխհրաձգություն է տեղի ունեցել Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եւ ներկայիս մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի հարազատների միջեւ: Մասնավորապես, ըստ լուրերի, Սուրիկ Խաչատրյանի տղան կրակել է ներկայիս մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդու վրա։ Փոխհրաձգության արդյունքում տուժողը Սուրիկ Խաչատրյանի աներձագն է՝ Մելիք Բարսեղյանը։

Ըստ shsamsyan.com-ի, փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Գորիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քր․ օրի 112հոդվածի 1-ին մասի եւ 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։

Մեկնաբանել