Գլխավոր Հասարակություն Ադրբեջանի ՊՆ-ն հայտնում է Երասխի հատվածում հրաձգության հետևանքով վիրավորի մասին

Ադրբեջանի ՊՆ-ն հայտնում է Երասխի հատվածում հրաձգության հետևանքով վիրավորի մասին

0

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Երասխի հատվածում այսօր առավոտյան տեղի ունեցած հրաձգության հետևանքով վիրավորվել է Ադրբեջանի ԶՈՒ 1 զինծառայող: Նշվում է, որ առաջին բուժօգնություն ստանալուց հետո նա տեղափոխվել է բուժհաստատություն:

Հիշեցնենք՝ ՀՀ ՊՆ պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, որ ադրբեջանական կողմը զինծառայողների շրջանում կորուստներ ունի:

Հայկական կողմի տեղեկատվության համաձայն՝ հուլիսի 14-ի առավոտյան՝ 10:30-ի սահմաններում, միջադեպ է գրանցվել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում: Ծավալված փոխհրաձգության հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ զինծառայող:

Մեկնաբանել