Գլխավոր Հասարակություն Մառախուղի պատճառով երկու զինծառայողի հետ կապը կորել է. ՀՀ ՊՆ-ն մանրամասներ է...

Մառախուղի պատճառով երկու զինծառայողի հետ կապը կորել է. ՀՀ ՊՆ-ն մանրամասներ է հայտնում

0

Հուլիսի 14-ի լուսադեմին, մառախուղի պայմաններում, ամրակցված զինվորական ավտոմեքենայով ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում կորել է կապը Հայաստանի Հանրապետության հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ԶՈՒ N զորամասի զինծառայող Արթուր Նալբանդյանի և վարորդ Արամայիս Տոռոզյանի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից:

«Անմիջապես մեկնարկել են որոնողա-փրկարարական աշխատանքներ, որոնք դեռևս արդյունք չեն տվել։

Ռուսական կողմի միջնորդությամբ, Ադրբեջանի ԶՈՒ ներկայացուցիչների հետ քննարկվում է Ա. Նալբանդյանի և Ա. Տոռոզյանի՝ ադրբեջանական տարածքում հայտնվելու հավանականությունը։ Հավելենք`Արթուր Նալբանդյանն ու Արամայիս Տոռոզյանը եղել են առանց զենքի»,- նշված է հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել