4-րդ զորամիավորման ՀՕՊ ստորաբաժանումներից մեկի հրամանատարական կետի անձնակազմի հետ հուլիսի 14-ին անցկացվել են համալիր պարապմունքներ։
ՊՆ-ն հայտնում է, որ ստուգվել են անձնակազմի մասնագիտական գիտելիքները, պատրաստության մակարդակը, կատարելագործվել են զինծառայողների՝ օդային թիրախների հայտնաբերման և խոցման գործնական հմտությունները։




