Այսօր՝ սեպտեմբերի 8-ին, ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։00-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Ռիո Մոլ» առևտրի կենտրոնի հարևանությամբ ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է Shamshyan.com-ը օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ Երևանի թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ դեռևս անհայտ հանգամանքներում բախվել են Nissan Tiida, Volkswagen Jetta և Porsche Cayenne մակնիշի ավտոմեքենաները, որից հետո, ըստ նախնական տեղեկությունների, Nissan-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին։
Մինչ հրշեջների ժամանումը, վրաերթի ենթարկվածը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Մանրամասները`սկզբնաղբյուր կայքում:




