Գլխավոր Մարզեր ԱՐԱՐԱՏ Արարատի մարզում դարձյալ փակել են ճանապարհը, պատճառը խաղողի մթերումն է. ՖՈՏՈ

Արարատի մարզում դարձյալ փակել են ճանապարհը, պատճառը խաղողի մթերումն է. ՖՈՏՈ

0

Այս պահին լարված իրավիճակ է ստեղծվել Արարատի մարզում։ Մի քանի գյուղերի բնակիչներ դարձյալ փակել են Երևան-Երասխ ավտոճանապարհի՝ Շահումյան գյուղից դեպի Տափերական գյուղ տանող ճանապարհահատվածը։ Shamshyan.com-ի փոխանցմամբ, մի քանի գյուղերի բնակիչներ՝ խաղողի մթերման հետ կապված անլուծելի խնդրի համար փակել են ճանապարհը և պահանջում են հանդիպում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Այս պահին նշված վայր են ժամանել ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Գրիշա Ամիրխանյանը և ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ։ Ոստիկանները բանակցություններ են վարում բողոքի ակցիայի մասնակիցների հետ, որպեսզի ճանապարհը բացեն, սակայն գյուղացիները հրաժարվում են՝ ասելով, որ արդեն համբերության բաժակը լցվել է. էլ չեն հավատում ոչ մարզպետին, ոչ էլ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին. «Մեր հույսը վարչապետ Ն. Փաշինյանն է։

Մանրամասները`սկզբնաղբյուր կայքում:

Մեկնաբանել