Գլխավոր Մարզեր ԱՐՄԱՎԻՐ Համայնքային ենթակառաուցվածքների ծրագիր Արմավիրում

Համայնքային ենթակառաուցվածքների ծրագիր Արմավիրում

0

ՀՀ կառավարության, Գերմանիայի KFW բանկի, Եվրոպական ներդրումային բանկի եւ ԵՄ (ՀՆԾ) կողմից ներդրված միջոցներով Արմավիր քաղաքում մեկնարկել է Համայնքային ենթակառուցվածքների ծրագիրը, որն իր մեջ ընդգրկում է ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգերի վերականգնմանն ուղղված լայնածավալ աշխատանքներ:

Արմավիրում ջրամատակարարման ցանցը բաժանվելու է 3 հատվածի: Ճնշումային գոտիների ջրամատակարարումն իրականացվելու է խորքային հորերից՝ գոյություն ունեցող ջրամբարների միջոցով: Իսկ նոր բաշխիչ համակարգերի վերջակետը լինելու է հողատարածքի սահմանագծին տեղադրված ջրաչափման հորը:

Շինաշխատանքները ներառելու են խողովակաշարի մատակարարումը, տեղադրումն ու փորձարկումը, ներառյալ փականային հորերը, տնային միացումները եւ այլ բնույթի աշխատանքներ:

Ջրահեռացման համակարգի վերականգնման աշխատանքների շրջանակում էլ կառուցվելու է կոյուղագիծ, վերանորոգվելու կամ ամբողջությամբ փոխվելու են դիտահորերը:

Ծրագրով նախատեսված է 38.1 կմ բաշխիչ ցանցի կառուցում եւ 24.5 կմ երկարությամբ ջրագծերի տնային միացումների մոնտաժում, 1.5 կմ կոյուղու ցանցի վերանորոգում, 2417 հատ էլ Ջչ/Հ տեղադրում:

 

Մեկնաբանել