Փառատոնի հյուրերը հնարավորություն կունենան մեկ օրում, մեկ տեղում հաղորդակցվելու Հայաստանի բոլոր մարզերի արհեստ–արվեստների բացառիկ ցուցանմուշների հետ՝ գորգարվեստ, ասեղնագործություն, դարբնագործություն, կերպարվեստ, տիկնիկագործություն, ազգային զարդարանքներ, ազգային տարազներ և այլն։Հյուրասիրություններ կլինեն բոլոր տաղավարներում, մարզերը կներկայացնեն իրենց տեղական ազգային խոհանոցը։
Միջոցառումը կուղեկցվի համերգային բազմաԺանր ծրագրով։
Կկայանա գինու և գարեջրի համտես-վաճառք:
Յուրօրինակ արարողակարգով, տեղում գործող թոնրում, կթխվի մեր ավանդական լավաշ հացը։ Հայ ազգային ֆոլկլյորի ամենամյա իրադարձությանը ներկա գտնվելու համար սեպտեմբերի 25-ին այցելեցեք Դիլիջանի քաղաքային զբոսայգի, լճի հարևանությամբ, «Միմինոյի» արձանի դիմաց։



