Գլխավոր Հասարակություն Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետեւանքով Արցախում եւ ՀՀ-ում զոհվել է 3781 զինծառայող...

Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետեւանքով Արցախում եւ ՀՀ-ում զոհվել է 3781 զինծառայող եւ քաղաքացիական անձ. ՔԿ

0

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարեւոր գործերի քննության վարչությունում շարունակվում է Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից Արցախի Հանրապետության դեմ ագրեսիվ պատերազմ սանձազերծելու եւ վարելու, ռազմական գործողությունների ընթացքում նախապես հավաքագրված վարձկաններ օգտագործելու, պատերազմ վարելու արգելված մեթոդներ եւ միջոցներ կիրառելու, քաղաքացիական բնակիչներին զինծառայողներից չտարբերակելու եւ Արցախի Հանրապետության խաղաղ բնակավայրերի քաղաքացիական բնակչությանը համակարգված, կանխամտածված եւ նպատակաուղղված գրոհների թիրախ դարձնելու,  մասնավորապես՝ խորը թիկունքում գտնվող քաղաքացիական բնակչությանը եւ քաղաքացիական օբյեկտները ոչ ընտրովի հարձակման օբյեկտներ դարձնելու եւ հրետակոծելու, միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումներ համարվող արարքներ կատարելու փաստերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը տեղեկացնում է, որ քրեական գործի շրջանակներում պարզվել է, որ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիվ պատերազմի հետեւանքով Արցախի Հանրապետությունում եւ ՀՀ-ում զոհվել է 3781 զինծառայող եւ քաղաքացիական անձինք։

27.09.2021թ. դրությամբ անհայտ է 231 զինծառայողի եւ 22 քաղաքացիական անձ գտնվելու վայրը։

Մինչեւ օրս Ադրբեջանի Հանրապետության կողմից Հայաստանի Հանրապետություն է հանձնվել գերեվարված ընդհանուր թվով 108 զինծառայող եւ քաղաքացիական անձ:

Մեկնաբանել