Գլխավոր Հասարակություն Վարչապետի խորհրդականը կրկին Սյունիք է գործուղվել․ aravot.am

Վարչապետի խորհրդականը կրկին Սյունիք է գործուղվել․ aravot.am

0

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ երկարաձգվել է վարչապետի խորհրդական, Սյունիքի հարցերով միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավար Ռոբերտ Ղուկասյանի գործուղումը Սյունիք մարզ։

Ըստ մարզում տարածված լուրերի, աշխատանքային խումբը պիտի դադարեցներ գործունեությունը, ուստի խմբի ղեկավարի գործուղման որոշմամբ թերեւս կդադարեն տարածված տեղեկությունները։ Ի դեպ, վարչապետի վերջին՝ հունվարի 24-ին կայացած ասուլիսի ժամանակ «Հանուն Ազատության» հասարակական կազմակերպության նախագահը  Նիկոլ Փաշինյանին  հարց էր ուղղել՝ փորձելով պարզել վերջինիս գնահատականը աշխատանքային խմբի նկատմամբ։ Սյունեցիները նշել էին, որ բավարարված են խմբի աշխատանքներով ։

«Ես էլ եմ գոհ,   այո, կշարունակի, այնքան մինչեւ որ ես անհրաժեշտությունը տեսնեմ»,-ասել էր Նիկոլ Փաշինյանը։

Նշենք, որ աշխատանքայի ն խումբը ստեղծվել էր 2021թ.-ի հունվարին ու արդեն մեկ տարի է, ինչ խումբը տարբեր ծրագրեր է իրականացնում Սյունիքի մարզի սահմանամերձ բնակավայրերում։

Շարունակությունը սկզբնաղբյուր կայքում։

Մեկնաբանել