ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում նշվում է Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հերթական ապատեղեկատվության մասին:
«Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվությունն է տարածել, պնդելով, թե փետրվարի 23-ին ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արեւելյան հատվածում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ»,- նշված է ՀՀ ՊՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:
Նախարարությունից հավաստիացնում են, որ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է եւ գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո:




