Ըստ shamshyan.com-ի, երեկ՝ փետրվարի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 18։40-ի սահմաններում Կապան քաղաքի Հալիձոր թաղամասում բախվել են Սյունիքի մարզի բնակիչներ՝ 27-ամյա Հայկ Նավասարդյանի վարած «Jaguar » մակնիշի և 42-ամյա Կարեն Վեզիրյանի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Վազ 2107»-ի վարորդը տեղափոխվել է «Կապան» բժշկական կենտրոն։ Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Ավելի մանրամասն սկզբնաղբյուր կայքում։




