Գլխավոր Հասարակություն «Քաջարանում դեռ բազմաթիվ կիսատ գործեր ունենք, որոնք ավարտին չենք հասցրել»․ Գարիկ Ղազարյան

«Քաջարանում դեռ բազմաթիվ կիսատ գործեր ունենք, որոնք ավարտին չենք հասցրել»․ Գարիկ Ղազարյան

0

Ծննդով քաջարանցի, գործարար Գարիկ Ղազարյանը ֆեյսբուքյան իր օգտահաշվում լուսանկար է տեղադրել ու գրառում արել։

«Գործնական պատճառներով ծննդավայր Քաջարանից իմ ժամանակավոր բացակայությունը որոշ շրջանակներում դարձել է ամենատարբեր քննարկումների եւ բամբասանքների թեմա, իսկ ոմանց մոտ էլ՝  ծովը հասել էր ծնկներին։ Ստիպված եմ նորից կրկնել` ծնվել, մեծացել, ապրել, ապրում եւ ապրելու եմ Քաջարանում՝ մինչեւ մահ գերեզման։ Իմ ժամանակավոր բացակայությունը քաղաքից կարող է լինել միայն ու միայն գործնական պատճառներով։

Քաջարանում դեռ բազմաթիվ կիսատ գործեր ունենք, որոնք ավարտին չենք հասցրել։ Վստահաբար կարող եմ ասել, որ կանգնած եմ քաջարանցիների կողքին եւ միասին բոլոր կիսատ գործերը պատվով հասցնելու ենք տրամաբանական ավարտին։

Մնացեք խաղաղությամբ»,-գրել է Գարիկ Ղազարյանը։

 

 Ի դեպ․ տեղեկացնենք, որ առաջիկայում marzer.am լրատվական կայքն անդրադառնալու է  գործարարի կողմից մինչեւ օրս արած բազմաթիվ սոցիալական ծրագրերին։

Մեկնաբանել