Գլխավոր Հասարակություն Գյումրու կենտրոնում 35-ամյա տղամարդու սպանության մեջ կասկածվող երեք հոգուց երկուսը հարազատ եղբայրներ...

Գյումրու կենտրոնում 35-ամյա տղամարդու սպանության մեջ կասկածվող երեք հոգուց երկուսը հարազատ եղբայրներ են

0

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում պարզել են փետրվարի 27-ին Գյումրի քաղաքում՝ Գյումրու բնակիչ, 35-ամյա Վահագն Հարությունյանի սպանության դեպքի որոշ մանրամասներ։

Հսկայածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների եւ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ նույն օրը, ժամը 01։00-ի սահմաններում Գյումրի քաղաքի Տիգրանյան փողոցի 100 հասցեի դիմաց Գյումրու բնակիչներ՝ 28-ամյա Աշոտ Տրդատյանը, 25-ամյա Կարեն Տրդատյանը եւ 30-ամյա Հրաչ Մալխասյանը վիճաբանության ընթացքում ծեծի են ենթարկել Վ, Հարությունյանին, որի ընթացքում Հ. Մալխասյանը դանակով հարվածել է Վ Հարությունյանին, ինչի հետեւանքով վերջինս մահացել է։

Շիրակի մարզի ոստիկաններն ու քննիչները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական եւ քննչական համատեղ գործողություններ՝ կասկածյալներ Աշոտ եւ Կարեն  Տրդատյաններին, Հրաչ Մալխասյանին եւ հանցագործության գործիք հանդիսացող դանակը հայտնաբերելու ուղությամբ։  Նույն աղբյուրի համաձայն՝ Աշոտ եւ Կարեն  Տրդատյանները հարազատ եղբայրներ են։

Փաստի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչությունում ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշով հարուցվել է քրեական գործ:

Մանրամասները սկզբնաղբյուր կայքում։

Մեկնաբանել